Ամանորին ընդառաջ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հրավիրել է ծառայողական խորհրդակցություն:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:
Դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ Այդ մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Ամանորի նախաշեմին ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներն այցելում են 2016-ին մարտական գործողությունների ընթացքում, ապրիլյան գործողությունների օրերին զոհված զինծառայողների, սպաների և ազատամարտիկների ընտանիքներին։
Դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հադրութ), արևելյան (Մարտունի-Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 50 անգամ՝ արձակելով 900 կրակոց:
Դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 350 կրակոց։ Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել «СВД» և «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններից (94 կրակոց):
Այժմ Ռուսաստանն ավելի ուժեղ է ցանկացած պոտենցիալ ագրեսորից՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ՌԴ պաշտպանության նախարարության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ:
Դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և ականանետային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց:
Իրանը հրաժարվել է Ադրբեջանին վաճառել հեռահար հրթիռներ, չնայած պաշտոնական Բաքուն բազմիցս դիմել է իրանական կողմին՝ հայտարարել է ադրբեջանցի պատգամավոր Էլման Նասիրովը:
Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը և Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Մասնավորապես, Թրամփը նշել է. «Հայաստան, Ադրբեջան-մենք այնտեղ հրաշք գործեցինք, և խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է նպատակին, եթե ոչ արդեն վերջնական հանգուցալուծմանը...